Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգ՝ Էջմիածնի տոնի առթիվ

Հասարակություն
hamerg4

Սուրբ Էջմիածնի տօնի առիթով Մայր Տաճարում տեղի ունեցաւ տօնական համերգ Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի յունիսի 6-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում համերգով հանդէս եկաւ Մոսկուայի Սինոդալ երգչախումբը` ղեկավարութեամբ ՌԴ վաստակաւոր արտիստ Ալեքսեյ Պուզակովի: Համերգն սկսուեց միասնական Տէրունական աղօթքով, ապա ողջոյնի եւ բացման խօսք ասաց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: Նաթան Սրբազանը մասնաւորապէս ուրախութեամբ նշեց, որ տօնի նախօրէին Մոսկուայի տաղանդաւոր ու բազմավաստակ Սինոդալ երգչախումբն իր աղօթքի եւ արուեստի միջոցով, իր համերգով անձեռակերտ ընծայ է նուիրաբերում Մայր Տաճարին ու Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուն: Համերգի ընթացքում նշանաւոր երչախումբը հայերէն եւ ռուսերէն լեզուներով կատարեց հոգեւոր երգեր: hamerg2   hamerg1   hamerg   Համերգին ներկայ էին Մայր Աթոռի միաբաններ, արուեստի եւ մշակոյթի գործիչներ, ՀՀ-ում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներ, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաներ: