Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձեր՝ տներում, շենքերի տանիքներին և անգամ դիտահորում

Հասարակություն
oz

Հունիսի 9-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 50 տանը օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարները Պ. Ա.-ի տան ննջասենյակում հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 9-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում, «Դերժավա» ՓԲԸ-ի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում օձ է նկատվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 9-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աէրացիա թաղամասի 1/14 հասցեում գտնվող Կարտոնտարա ՍՊԸ-ի այգում օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 9-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց 16/1-1 հասցեի մոտակայքում` դիտահորում, օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք: *** Հունիսի 9-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի վերջնամասում՝ «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող ավտոլվացման կետում, օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք: