A
A
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Հունիսի 15-ին, ժամը 12. 00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. այսօր այս նախագիծը գործադիր մարմնի նիստում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Օրակարգում ընդգրկված են մի շարք նախագծեր, այդ թվում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Առեւտրային արբիտրաժի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու նախագծերը։ Դավիթ Հարությունյանն առաջարկեց ավելացնել նաեւ զբաղվածության մասին օրենքի նախագիծը, որը թույլ կտա փոփոխություններ կատարել նախագծում։