A
A
Մոծակների դեմ պայքարի համար՝ 15 մլն դրամ
Կառավարությունն այսօր 15 մլն դրամ հատկացրեց Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների եւ այլ խայթող միջատների դեմ պայքարի համար։ Գումարը հատկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց 1 մլն դրամ՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով։ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսվում է ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան եւ ձկան վերամշակման գործարան: