Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվել է չքանդել «Զվարթնոց»-ի աշտարակը (տեսանյութ)

Հասարակություն
c601cc0f218e2eeb1310ebeb619210f7

«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ հին շենքը պահպանելու և այն օդանավակայանի կազմ ընդգրկելու առաջարկությամբ։ Նախատեսվում է հին շինությունը օգտագործել մասնակիորեն։ Հանրային խորհրդը այս հարցի շուրջ դեռևս միասնական կարծիք չի ձևավորել։ Այսօր կազմակերպված քննարկմանը ճարտարապետ Լեւոն Իգիթյանը տեսակետ հայտնեց, որ Զվարթնոցի հին շենքի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի բացառապես մասնագետների կողմից։ «Հանրային կարծիք կոչվածը գոյություն չունի, այս հարցը վերաբերում է միայն մասնագետներին և մենք խորը քննարկումներից հետո միայն պիտի արտահայտենք մեր տեսակետը»,- նշեց հանրային խորհրդի անդամ ճարտարապետը։ Հանրային խորհրդի մշակութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանն էլ նշեց, որ այս խնդրում գոյություն ունի նուրբ հարց, որը պետք է անպայմանորեն հաշվի առնել. «Խոսքն այն մասին է, որ կա առաջարկ կոնցեսիոների կողմից, որ հին շենքը օգտագործվի մասնակիորեն։ Դա իրենից ենթադրում է, որ կարող է քանդվել աշտարակի շուրջ գտնվող շինությունը՝պահպանելով միայն աշտարակը։ Հանրային խորհրդի մշակութային հանձնաժողովը որոշում կայացրեց հարցի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ ծավալել և միասնական տեսակետը ներկայացնել Կառավարությանը։