Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսավորման համերգ՝ մեծ երթին ընդառաջ (տեսանյութ)

Հասարակություն
համ

Այսօր Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած համերգը, որը կրում էր «Լուսավորման համերգ» խորագիրը։ Ինչպես նշեց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, հունիսի 19-ի «Մեծ երթին» ընդառաջ նախաձեռնությունը քաղհասարակության այլ ներկայացուցիչների հետ մեկտեղ հրավիրել էր տարբեր հեղինակ-կատարողների՝ նպատակ ունենալով մեր պայքարին տալ շատ ավելի գեղեցիկ տեսք։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին միանալ հունիսի 19-ին Ազատության հրապարակից մեկնարկելիք «Մեծ երթին»։ «Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը մեկ կամ մի քանի քաղաքացու գործ չէ։ Միայն համատեղ պայքարով կարող ենք կանխել թանկացումը, առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող քաղաքացու ուսերին սա մեծ բեռ է»,-  «Ա1+»-ի հետ զրույցում  նշեց ակտիվիստը։ Հավելենք, որ համերգի ընթացքում ելույթ ունեցան  «Օլդ բենդ» խմբի մենակատար Անուշիկ Հարությունյանը, Արթուր Սոլո Սոլոմոնյանը, ELENA/EREVAN-ը և այլ խմբեր ու կատարողներ։