Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան՝ ամենաթանկ էլեկտրաէներգիան ԱՊՀ-ում (աղյուսակ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
elektr

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում կայացնել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու մասին: Արդյունքում իրավաբանական անձանց համար 1 կՎտ/ժ կարժենա 33.28-ից 48.78 դրամ (կախված ժամից և լարումից), իսկ բնակիչ-սպառողների համար՝ 38.78 դրամ գիշերը և 48,78 դրամ ցերեկը: Այդ կապակցությամբ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը», ի դեմս փորձագետ Կարեն Վարդանյանի, մեկտեղել և հանրության դատին է ներկայացնում հետխորհրդային 15 հանրապետություններում գործող էլեկտրաէներգիայի սակագների համեմատական աղյուսակը: Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանում ամենաթանկ էլեկտրաէներգիան է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությունում, այլև ողջ ԱՊՀ-ում: Եվ այդ ամենը՝ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ, ատոմակայան ունենալու և անվճար հիմունքներով մատակարարվող իրանական գազով էլեկտրաէներգիա արտադրելու պայմաններում: Այսպիսով, նախկին ԽՍՀՄ երկրներից էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյանից բարձր է միայն Լիտվայում և Լատվիայում: Համադրելի է այն միայն Մոլդովայում: Իսկ ահա Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում և Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյան սակագնից ցածր է: Հետևությունները թողնում ենք ընթերցողին: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» axyusak