Ուղիղ եթեր. «Վայքն ընտրում է էներգախնայողությունը» (տեսանյութ)
Հունիսի 19-ին ժամը 16:00-18:15-ը Վայքում սպասվում է տոնական միջոցառում՝ նվիրված Եվրամիության կայուն էներգիայի շաբաթին:
Միջոցառումների հիմնական նպատակն է Վայքի բնակչությանը տեղեկացնել էներգաարդյունավետության և արևային էներգիայի կիրառման հաջողված փորձերի մասին, ինչն էլ հետագայում կնպաստի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների հաջող իրականացմանը՝ Քաղաքապետերի դաշնագրի ներքո:
Վայքի քաղաքապետը ստորագրել էր Քաղաքապետերի դաշնագիրը 2014 թ-ին: 2008 թ. Եվրոպական հանձնաժողովը սկսել է Քաղաքապետերի դաշնագիրը՝ աջակցելու տեղական իշխանություններին իրականացնել կայուն էներգիայի ծրագրեր: Այն ստորագրած քաղաքները պաշտոնապես պարտավորվում են 20%-ով նվազեցնել CO2-ի արտանետումներն իրենց համայնքներում մինչև 2020 թ.՝ ի դեմս Եվրամիության քաղաքականության՝ իրականացնելով Կայուն էներգիայի գործողության ծրագրեր:
«Վայքն ընտրում է էներգախնայողությունը» խորագրով միջոցառումն անցկացվում է Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում,որը Եվրամիության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացնում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը՝ Վայքի քաղաքապետարանի հետ համատեղ: