Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիներն արդարացի են դժգոհում համատիրությունների աշխատանքից

Հասարակություն
yerevan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, օրենքով սահմանված բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ստեղծել են համապատասխան հանձնաժողովներ`դրանց կազմերում ընդգրկելով նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին: Հանձնաժողովները տարեսկզբից մինչ օրս մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացրել 58 համատիրություններում և, ըստ այդմ, մի քանի չափանիշներով գնահատել կատարված աշխատանքը: Ուսումնասիրության արդյունքները, անելիքներն ու հետագա ռազմավարությունը քննարկվել են աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, համատիրությունների նախագահները, ինչպես նաև քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներ: Մեկ առ մեկ քննարկվել են հանձնաժողովների կատարած ստուգայցերի ուղղություններն ու բաղադրիչները՝ ներառյալ տարեկան ակնկալվող հաշվարկային գումարները, պարտադիր նորմերով սահմանված աշխատանքների և համատիրությունների պահպանման ծախսերի համամասնությունը: Առանձին դեպքերում իջեցվել են այն գնահատականները, որոնք տրվել էին համատիրություններին` ելնելով հանձնաժողովների ստուգումների արդյունքներից: Որոշ համատիրությունների աշխատանքը գնահատվել է անարդյունավետ, ինչից ելնելով, վարչական շրջանների ղեկավարներին տրվել է հանձնարարական՝ կազմակերպչական և կառուցվածքային փոփոխություններ կազմակերպելու ուղղությամբ: Կամո Արեյանը հատկանշել է, որ համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը վերջին տարիներին թեև գործնականում դրական տեղաշարժ են արձանագրում, ու այդ առումով կան բազմաբնակարան շենքերի կառավարման բազմաթիվ օրինակելի համատիրություններ, սակայն ընդհանուր արդյունքը դեռ գոհացուցիչ չէ, ինչը երբեմն հարուցում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Քաղաքապետարան