Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում օդի ու հողի մեջ սնդիկ կա (տեսանյութ)

Հասարակություն
2c9c51e996a6a5a3e6e1cd1590ef4516

Այսօր կազմակերպվել էր «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացում եւ իրականացման մեկնարկ» խորագրով սեմինարը։ ԳԱԱ էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը Հայաստանի համար արժեքավոր է համարում այս կոնվենցիան, քանի որ սնդիկը ծանր մետաղների շարքում վտանգավորներից մեկն է։ Ըստ նրա՝ սնդիկի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա շատ լուրջ է, ամենաշարժուն մետաղներից է եւ շատ արագ փոխում է իր խտությունները, նույնիսկ տեղանքը։ Պարոն Սաղաթելյանը ցավով է նշում, որ սնդիկը անցել է նաեւ սննդային շղթաներ։ «Այս երեւույթները մենք գրանցում ենք հանքալեռնային շրջաններում եւ քաղաքներում։ Օրինակ Երեւանում տարբեր միջավայրերում՝ փոշու, ձյան մեջ եւ հողում մենք գրանցում ենք սնդիկի տարբեր պարունակություններ»,- ասաց նա։ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը համոզված է,  եթե ստորագրենք կոնվենցիան, կառավարությունը ստիպված կլինի վերահսկելու սնդիկի ներթափանցումը շրջակա միջավայր եւ կունենա դրական ազդեցություն «Դժվար է ձեւական անել, քանի որ սա միջազգային պարտավորություններ են»,- եզրափակեց նա։