Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում երթին ինքնաբուխ միացան տասնյակ մեքենաներ (տեսանյութ)

Հասարակություն
huhiu

Tsayg.am Գյումրիում ժամը 19-ից Թատերական հրապարակից մեկնարկած երթը շարունակվում մինչ այս պահը: Նախքան երթի մեկնարկը հանրային քննարկումէ կայացվել և որոշվել օրակարգը: Ընդհանուր համաձայնությամբ որոշվել է քայլերթով հասնել մինչև 58 թաղամաս: Ոստիկանները սկսզբում թույլ չեն տվել ակտիվիստներին քայլել փողոցով: Կարճ բանակցություններից հետո, ձեռք է բերվել համաձայնություն և ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման մեկնարկած երթի մասնակիցները քայլել են փողոցով՝ առանց երևթեկությունը կաթվածահար անելու: Երթի ընթացքում պարբերաբար հնչել են պայքարին միանալու կոչեր: Երթի ընթացքում ակտիվիստներն հայտարարել են, որ յուրաքանչյուրն իր հերթին լինի ուշադիր և եթե նկատի մեկին, ով առարկաներ կամ ծանր իրեր է պահում ձեռքում կամ վերցնում է գետնից և պատրաստվում է օրինազանցության, արագ համագործակցել ոստիկանների հետ: "Ցանկացած մեկը, ով կխաթարի երթն ու ընդհանուր գաղափարի վրա ստվեր կքցի, պետք է պատասխանատվության ենթարկի, նրան կհանձնենք ոստիկաններին մեր ձեռքով",-ասել են երթի մասնակիցները: