Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը կանխատեսվում է կարճատեւ անձրեւ

Հասարակություն
naekran_ru_Vesennyaya_priroda_1920_6399

Հանրապետության տարածքում` Հունիսի 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: 29.06-02.07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` 28-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 29.06-02.07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան 37.10C (1985թ) • Օդի նվազագույն ջերմաստիճան 11.20C (1988թ) • Օդի միջին օրական ջերմաստիճան 24.20C: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն