Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտայում կրկին հարսանիք է. նորափեսան հայտնի է 100-ի ակցիայից

Հասարակություն
հառս1

Մեկ այլ հարսանիք քիչ առաջ միացավ Բաղրամյան պողոտայում հավաքված նստացուցարարներին; Նորապսակ Աննան ու Սուրենը եկել էին ակցիայի մասնակիցներին քաջալերելու եւ ասելու, որ իրենք էլ են մասնակցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային; Իրենց հետ նրանք բերել էին ցուցապաստառ, որի վրա գրված էր. <ՀԷՑ-ը ժողովրդին, իսկ պարտքերը՝ Բիբինին>: Նորապսակներին դիմավորեցին ծափողջույններով՝ վանկարկեցին Համբույր, ավանդական հարսանիքի նման նրանց վրա քաղցրավենիք նետեցին ու լավաշ գցեցին ուսերին: Բացի ավանդական բարեմաղթանքներից, նաեւ մաղթեցին, որ նրանց երեխաները լույսի տակ մեծանան; Հիշեցնենք, երեկ մեկ այլ հարսանիք էր եկել այստեղ: Այսօրվա նորափեսան՝ Սուրենը, հայտնի է նաեւ տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվող 100-ի ակցիայից. նա նաեւ մի քանի ամիս շարունակ նստացույց էր անում քաղաքապետարանի դիմաց, երբ պահանջում էին Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի հրաժարականը: հառ հհա հա