A
A
Փակել են Երեւան-Ապարան ճանապարհը: News.am
Արագածոտնի մարզի գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ հունիսի 28-ին փակել են Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ NEWS.am-ի թղթակցին բնակիչները հայտնեցին, որ փակել են Շենավան-Հացավան խաչմերուկը եւ թույլ չեն տալիս մեքենաներին անցնել։ «Սա նախազգուշական ակցիա է, եթե մեր պահանջները չկատարվեն, մենք այնպես կփակենք ճանապարհը, որ կաթվածահար կլինի ամբողջ մայրուղին»,-ասացին բնակիչները։ Շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում