Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը գումար չի հատկացրել Սեւանի ձկնային պաշարների որոշման համար (տեսանյութ)

Հասարակություն
sevan

Սեւանում սիգի պաշարների մի փոքր աճ է նկատվում, սակայն դա չի նշանակում, որ այնքան է ավելացել, որ կարելի է որսալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նրա խոսքերով՝ որսագողությունը շարունակվում է, եւ հաճախ կարելի է վաճառքում տեսնել Սեւանի սիգը: Նրա համար ցավալին է, որ այս տարի կառավարությունը գումար չի հատկացրել Սեւանա լճում ձկնային եւ խեցգետնի պաշարների որոշման եւ որսման համար: «Որպեսզի հաջորդ տարի պարզ լիներ, թե որքան կարելի է ձուկ որսալ: Չգիտենք ինչն են հիմք ընդունելու»,- ասաց նա: Կենտրոնին տենդերի միջոցով տարեկան հատկացվել է մոտավորապես 7 մլն դրամ: Բարդուխ Գաբրիելյանի խոսքերով՝ գումարի մեծ մասը հատկացվում էր նավին եւ դիզելին, քանի որ ամեն գիտարշավի ժամանակ 2 տոննա վառելիք է ծախսվում: Սեւանա լճում իշխանի վիճակը եւս նորմալ է գնահատվում, սակայն Բարդուխ Գաբրիելյանը կարեւորում է այն, որ հսկողություն կատարվի. «Պետությունը այնքան էլ հարուստ չէ, որ ամեն տարի իշխանի բացթողում կազմակերպվի, հետո դրանք որսան»,- եզրափակեց նա: