A
A
Նախարարը հեռակա ընդունելության մասին մանրամասներ է ներկայացրել
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում պատասխանել է դիմորդներին հուզող հարցերին՝ կապված հեռակա ընդունելության հետ: ԲԱԿԱԼԱՎՐԻ կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է տվյալ բուհը: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանել տվյալ տարվա կենտրոնացված և միասնական կարգով հանձնած քննական առարկա/ների գնահատականները: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Փաստաթղթերի ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Քննություններն անցկացվում են սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 20-ը:
ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության փաստաթղթերի ընդունելությունը և մրցույթն իրականացվում է յուրաքանչյուր ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հեռակա ուսուցման ընդունելության տեղերի թիվը կազմում է 239 :
Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ընդունելության մասնագիտական քննություններն անցկացվում են յուրաքանչյուր ընթացիկ տարվա նոյեմբերի 1-10 ընկած ժամանակահատվածում: