Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնարարողից է կախված՝ երեխան կկարդա՞ գիրք, թե՝ ոչ (տեսանյութ)

Հասարակություն
books

Այսօրվա երեխային չես կարող ստիպել ինչ- որ բան անել՝ օրինակ կարդալ: Ծնողը պետք է օրինակ ծառայի գիրք կարդալու համար. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի տնօրեն Արմենուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ մենք գիրք կարդալու մշակույթ չենք ձեւավորել, որ դառնա արժեք. «Երեխային ծնված օրվանից պետք է գիրք նվիրել»: Ուսուցչուհու խոսքերով՝ դպրոցն էլ այն վայրն է, որտեղ ուսուցիչը երեխային պետք է տանի գրքի խորհրդավոր աշխարհը: Նա հիշեցնում է, որ կարդալը ոչ միայն գիտելիք է, այլ նաեւ դաստիարակություն: Իսկ ինչ վերաբերում է ամառային արձակուրդներին տրվող հանձնարարություններին, ապա Արմենուհի Ստեփանյանը նշում է, որ հանձնարարողից է կախված՝ երեխան կկարդա՞ դրանք, թե՝ ոչ: « Երեխան գիրքը պետք է արժեւորի, իսկ այսօր դպրոցը եւ ընտանիքը չեն համագործակցում»,- ավելացնում է Արմենուհի Ստեփանյանը: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, չնայած հնչած քննադատություններին, ավելացնում է, որ միջինում Հայաստանում ավելի շատ են կարդում , քան Ռուսաստանում. «Բայց ռուսաստանցիները կարող են նավթ եւ անտառ ծախել, իսկ մենք բացի մեր գիտելիքից, այլ բան ծախելու չունենք»: Հոգեբան Սամվել Խուդոյանն ավելացնում է, որ ընթերցանությունը շնորհիվ կոմպյուտերային ծրագրերի՝ մեծ անկում է ապրել, եւ դա սխալ է. «Մարդու ուղեղի զարգացման վրա ընթերցանությունը մեծ ազդեցություն ունի»: