A
A
Տիգրան Մեծի երթևեկությունը վերականգնված է (տեսանյութ)
Ոստիկանները հրելով Հանրապետության 33 թաղամասի նախկին բնակիչներին դուրս հանեցին փողոցի բանուկ հատվածից, եւ այժմ նրանք Տիգրան Մեծ պողոտայի 2 կողմերում են։ Դեպքի վայր ժամանեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Այժմ Տիգրան Մեծ պողոտայի երթևեկությունը վերականգնված է։
Հիշեցնենք՝ Հանրապետության 33 թաղամասի բնակիչները փակել էին Տիգրան Մեծ պողոտան։ 10 տարի առաջ իրենց տներից զրկված քաղաքացիները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
