Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Դանիելյանը պայքարի այլ ձեւեր է առաջարկում (տեսանյութ)

Հասարակություն
yoj

Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ ՀԷՑ-ում աուդիտի անցկացումը արդյունք չի տա. «Ես կարծում եմ, որ պայքարը պետք է մտնի այլ փուլ՝ գործադուլներ անցկացնել, անջատել լույսերը մի քանի ժամով, ինչը կարող է արդյունք ապահովել»: Ըստ նրա՝ հացադուլի անցկացումը ևս անարդյունավետ է լինելու: «Դրանով կարող ես վնասել միայն քեզ, ուրիշ ոչինչ չի լինի»: «Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը համարում է, որ սա շրջադարձային երևույթ էր. «Նստացույցը ցույց տվեց, որ հնարավոր չէ երիտասարդներին գրպանել: Երբ ոստիկանությունը հունիսի 23-ին պատրաստվում էր գործողության, երիտասարդները չլքեցին մարտի դաշտը, այլ մնացին՝ անտեսելով առկա վտանգները»: Գագիկ Գինոսյանը չի ուզում համեմատել ոստիկանական երկու օրերի գործողությունները: «Հունիսի 23-ի գործողությունը համեմատելի չէ հունիսի 6-ի գործողությանը»,- նշում է նա: «Ոստիկանությունը բռնող, ծեծող, ջարդող կառույց է: Նրանից սպասել բարեփոխում պետք չէ: Ո՞ր երկրի ոստիկանությունն է լավը որ...»,- ասում է Սերգեյ Դանիելյանը: Գագիկ Գինոսյանը կարծում է, որ առաջացած խնդիրը պետք է լուծել՝ զրկելով ՀԷՑ-ին մենաշնորհից: «Ես կարծում եմ, որ մեր երկրի տնտեսությունում գործող բոլոր մենաշնորհները պետք է վերացնել: Դա կլինի միայն ի շահ մեր տնտեսության»: