A
A
Գյուրզա տեսակի օձը տան բակում
Հուլիսի 8-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են գյուրզա (1.3 մ) տեսակի օձին և տեղափոխել: