A
A
Հ. Զաքարյանի հարցաքննությունը հետաձգվում է առողջական խնդիրների պատճառով. Փաստինֆո
Մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը ՌԴ-ից վերադառնալուց հետո մինչ օրս դեռ չի հարցաքննվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի հայրը՝ Գագիկ Զաքարյանը:
Նա նշեց, որ որդին քննչական մարմին չի հրավիրվում, քանի որ նրա մոտ կրկին առողջական խնդիրներ կան:
«Մոսկվայից Հայաստան գալու ժամանակ աչքի մազանոթները պայթել են, հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց նա՝ նշելով, որ կապ են հաստատել Ռուսաստանում Հարությունի բուժող բժշկի հետ, ով այժմ ԱՄՆ-ում է գտնվում, և նա խորհուրդ է տվել անշարժ պառկած մնալ, դեղորայքային բուժումը շարունակել, մինչև դարձյալ Մոսկվա մեկնի՝ հաջորդ վիրահատության համար:
«Օգոստոսին կրկին պետք է գնանք Մոսկվա՝ բուժումը շարունակելու, իսկ հոկտեմբերին արդեն կվիրահատեն՝ աչքը պահպանելու համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե հնարավոր լինի գոնե որդու աչքը պահպանել, իրենք շատ գոհ կլինեն, քանի որ այդ աչքի տեսողությունն արդեն կորսված է, և բժիշկները մեծ հույսեր չեն տվել:
Ավելին՝ այստեղ