Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեք նրանց հետ, ում սիրում եք, երազեք և չհանձնվեք. Նաստասյա Կինսկի

Մշակույթ
Kinski

«Սիրում եմ մնայունը, օրինակ՝ հիսունականների երաժշտությունը, Բիլլի Հոլիդեյի երգերը: Միշտ ցանկացել եմ լավ մայր լինել։ Երեխաներս ամենն են ինձ համար, իմ կյանքի սերերն են: Իմ կյանքում հաղթահարել եմ տարբեր փուլեր, շատ և շատ հաջողություն եմ ունեցել: Երբ հաջողությունը գալիս է մեզ մոտ, մենք պետք է կարողանանք ընդունել այն: Սակայն պետք է նաև պարտվել կարողանալ: Անհաջողությունն էլ իմ ճանապարհի մի մասն է: Երբ նորից նայեցի «Թեսս» ֆիլմը, զգացի, որ մի ամբողջ կյանք է անցել: Տարիները շատ արագ են անցնում։ Որքան հրաշալի բան է երիտասարդ մնալը, տարիքը մարտահրավեր է, և պետք է ուշադիր լինենք, որ չսայթաքենք: Նաստասյա Կինսկի կինոհրաշքը հաղթել է իր ժամանակը: