Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոչ ենք անում իշխանությանը՝ վերանայել իրենց մոտեցումները»

Հասարակություն
civil

Հասարակությունը ԶԼՄ-ներից տեղեկացավ, որ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել և մեղադրանք է առաջադրել «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինե Խանումյանին: Խանումյանը հանդիսանում է «Ilur.am» լրատվական կայքի խմբագիրը: Քրգործի համար հիմք է հանդիսացել վերը նշված կայքում հրապարակված մի լուրի (http://www.ilur.am/news/view/29178.html ) առնչությամբ աղբյուրի բացահայտման պահանջով դատական ակտը չկատարելը: Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Վերջին շրջանում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություններին (հունւսի 23-ի միջադեպը) գումարելով այս գործընթացը ակնհայտ կերպով ճնշում է գործադրվում լրատվամիջոցների նկատմամբ: Կոչ ենք անում իշխանության ներկայացուցիչներին վերանայել իրենց մոտեցումները, քանի որ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից: Լրավամիջոցների նկատմամբ նմանատիպ քայլերը վտանգում են ոչ միայն ԶԼՄ-ների գործունեությունը, այլ նաև խարխլում ժողովրդավարության հիմքերը, քանի որ խոսքի ազատության դեմ ցանկացած դրսևորում հարված է ժողովրդավարական պետություն կառուցելու քաղաքացիների ձգտումներին:   «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ 17.07.2015