Սեւանա լիճը դարձել է համահայկական աղբանոց (տեսանյութ)
Բնապահպանները բնակչությանը բոլոր եղանակներով՝փորձագիտական, մասնագիտական եզրակացությունների միջոցով իրազեկում են, թե ինչ վտանգներ է ներկայացնում «Ամուլսար»–ի հանքավայրը եւ դրա շահագործումը. ««Ամուլսարը» շահագործող ցանկացող ընկերությունը փորձում է տարբեր եղանակներով ֆինանսավորվել ծրագիրը սկսելու համար։ Սակայն մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի թույլ չտանք նման բան»,–ասում է «Հայկական Բնապահպանական ճակատ» համակագող՝ Լևոն Գալստյանը։ «Եթե Սեւանա լիճը շարունակենք ծառայացնել բիզնես նպատակներին, ապա 30-40 տարի հետո ունենալու ենք ճահճացած լճակ, իսկ կառավարության կողմից հօգուտ Սևանա լճի փրկության որևէ ծրագիր չի իրականացվում»։ Ահազանգում է «Առողջ միջավայր» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Օհանյանը.«Սեւանա լիճը դարձել է համահայկական աղբանոց,Սեւանը մահանում է, պետք է փրկել»։