Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետադարձ հաշվարկով դոլարները կմտնեն «Գազպրոմ Արմենիա»-ի գրպանը (տեսանյութ)

Տնտեսություն
XF34SMxdr4s

Այս տարվա հունվարից մինչեւ հուլիս Հայաստանի սահմանին գազը գնվել է 1000 խորանարդ մետրի համար 189 դոլարով, սակայն կառավարության օգոստոսի 18-ի որոշումից հետո հետադարձ հաշվարկով այն դառնալու է 165 դոլար։ «Գազպրոմ-Արմենիայի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը նշում է. «Մինչեւ վավերացումը 189 դոլար էր, այսինքն, մենք որեւէ փաստաթուղթ չունենք, հիմա գուցե հետհաշվարկ արվի»։ 1000 խորանարդ մետրի համար 24 դոլարի տարբերությունը ,սակայն, մնալու է «Գազպրոմ Արմենիան». «Դա փոխհատուցվելու ա արդեն ընկերության կրած վնասները»։ Շուշան Սարդարյանը հիշեցնում է, թե ինչու սահմանին էժանացված գազի գինը սպառողի վրա չի անդրադառնա. «Սակագնում, որն էսօր գործում ա ներքին շուկայի սպառման համար կուրսը հաշվարկված էր 416 դրամ, բայց դեկտեմբեր ամսից ԿԲ հրապարակած թիվը զգալիորեն տարբերվում ա սակագնայինից»։ Ի դեպ, «Գազպրոմ-Արմենիան» կարող էր դիմել Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագինն իջեցնելու համար, սակայն ընտրեցին երկրորդ ճանապարհը՝ իջեցրին սահմանի վրա, բայց գինը թողեցին անփոփոխ։