Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ի ներսում չհայտարարված տնտեսական պատերազմ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
422a820e9fd34f4b0cf878d6d083e135

Արտարժութային տատանումները Եվրասիական տնտեսական միության անդամների միջեւ  չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ են դարձել։ Իր հերթին, հայկական արժույթն առայժմ  ցածր տեմպերով է արժեզրկվում, ինչը, սակայն, արտաքին առևտրի տեսանկյունից ամենավատ պայմաններն է ստեղծում երկրի տնտեսության համար։  «Ըստ էությաեն, ԵՏՄ ամբողջական տարածքում անցած տարվա սկզբից, երբ որ ռուբլին սկսեց տատանվել, արժությանի պատերազմներ են ընթանում, որտեղ յուրաքանչյուր երկիրը փորձում է համեմատական առավելություններ ստանալ։ Մեր սովորական ապրանքները, որը ո՛չ որակի խնդիր կա ո՛չ ինքնարժեքի մրցակցության հնարավորությունները կորցնում են, էս պարագայում Հայստանի արտադրողը պետք է կրկնապատիկ ցածր գնով վաճառի իր արտադրանքը»,-ասում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Տնտեսագետի խոսքով՝ ԵՏՄ անդամ լինելով ՝ Հայաստանը  հարկադրված  է հարմարվել  միության ներսում գոյություն ունեցող տնտեսական միջավայրին։  «Դու ապրում ես էս տնտեսական միջավայրի կանոններով, ԵՏՄ-ն որոշակի տնտեսական միջազվայր է, դու պետք է հարմարվես էս պրոցեսներին, որի պարագայում դու շանս ունես համեմատական շահեկան վիճակում լինել: Եթե դու շարունակես ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն վարել, դու կորուստներ կունենաս, որը մենք այսօր ունենք արդեն»,-հավելում է նա։ Վերհիշելով ճգնաժամային իրավիճակի դեմ Հայաստանի  պայքարի փորձերը՝ տնտեսագետն անհանգստություն է  հայտնում, որ հերթական անգամ նույն սխալ քայլը կձեռնարկեն։