Երևանյան մարզական ընտանիքները մեկնել են Ծաղկաձոր
ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2015» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Երևանը ներկայացնող 12 ընտանիք սեպտեմբերի 6-ին մեկնել է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա: Երևանյան մարզական պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը հույս է հայտնել, որ այս տարի ևս երևանցիները հուսախաբ չեն անի իրենց երկրպագուներին ու արդեն երկրորդ տարին ընդհանուր թիմային հաշվարկով խաղարկվող Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր մրցանակ գավաթը երկրորդ անգամ անընդմեջ կհանգրվանի Երևանի քաղաքապետարանում: Մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերով` խաղային փոխանցումավազք 30մ., վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, հեռացատկ /տեղից/, խաղային փոխանցումավազք 80 մ. /15մ.+25մ.+40մ./, հավաքիր «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը և հրաձգություն /վերջինս երրորդ ու չորրորդ տարիքային խմբերի համար օդամղիչ հրացանով/ մրցաձևերից: Սեպտեմբերի 12-ին, Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ մրցանակները կհանձնի Հայաստանի լավագույն մարզական ընտանիքներին, իսկ գլխավոր մրցանակ գավաթը՝ ընդհանուր հաշվարկով հաղթող պատվիրակությանը: 2014 թվականից այս մրցույթին առանձին հաշվարկով մասնակցում են նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները: