Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանի՞ հորդորով, թե՞ ՀԱԿ պատգամավորների

Քաղաքականություն
HAK-xmbakcutyun

Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերով կհեռարձակի Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումներին նվիրված ԱԺ նիստերը: Այս մասին հաղորդում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Տեղեկատվության մեջ իբրեւ որոշման հիմք նշվում է. «Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարեւորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը եւ ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը հանձնառություն է ստանձնել սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում»: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ պատգամավորները պահանջեցին ուղիղ հեռարձակում ապահովել Հ1-ով։