Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն գտել են «Հոպոպի գոմեր» վագոն-տնակում

Հասարակություն
bddc07206dced8a72ac67fa0f44d8dd5

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Գորիս քաղաքի Երևանյան խճուղու հարակից «Հոպոպի գոմեր» կոչվող վագոն-տնակից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մայիս Խաչատրյանին, որը 2015 թ. հունիսի 16-ից նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Մայիս Խաչատրյանը ձերբակալված է:

Հիշեցնենք, խոսքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասին է, որը հետախուզման մեջ էր Սըդըղի Գյոլում տեղի ունեցած ծեծկռտութից հետո՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով։