A
A
Գիտնականները հաստատում են, որ Մարսի վրա ջուր կա (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի հետազոտողները հայտնաբերել են՝ Մարսի վրա, եղանակի հետ պայմանավորված, աղի ջրեր են հայտնվում։
ՆԱՍԱ-ի Վաշինգտոնի կենտրոնի աշխատակից, տիեզերագնաց Ջոն Գրունսֆելդը ասում է, որ տիեզերքում կյանքի որոնման ընթացքում, իրենց ձգտումը եղել է Մարսի վրա ջրի հետքեր գտնելը, և այժմ իրենք ունեն դրա ապացույցը: Իսկ սա մեծագույն բացահայտում է, ասում է նա։
Ջորջիայի տեխնոլոգիաների համալսարանի գիտնական Լուջենդրա Օջան ասում է, որ խոնավ անօրգանական նյութեր են հայտնաբերվել միայն այն տարածքներում որտեղ սև գծեր կան, և դրանց վերանալուց հետո վերանում են նաև նյութերը:
Ի դեպ, այսօր այդ առիթով Գուգլը փոխել է իր դուդլը.