Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարլ Ազնավուրի հերթական արքայական նվերը՝ Հայաստանին (տեսանյութ)

Մշակույթ
untitled9

Շանսոնյեն, ով գրավեց աշխարհը, որովհետև կարողանում էր հուզել, ում պաշտում են աշխարհի տարբեր երկրներում ապրող ոչ միայն հայերը, ով չնայած 90 անց տարիքին, այսօր էլ շրջագայում է համերգներ անցկացնելով լեփ-լեցուն, հոտնկայս դահլիճներում հայերի համար ավելին է քան աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ: Նա մեր հպարտությունն է, մեր դեսպանն աշխարհում, մեկն ում անունը կապում են Հայաստանի հետ և ով իր մեծ անունն է նվիրում Հայաստանին: Շարլ Ազնավուրը այս անգամ էլ հերթական արքայական նվերը մատուցեց իր Հայաստանին: Այն, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ նստաշրջանը անցնում էր Հայաստանում արդեն իսկ իրադարձություն էր և Ազնավուրի երևանյան համերգն այդ համատեքստում բացառիկ էր իր նշանակությամբ: «Սա ֆրանկոֆոն երկրներին ավելի մերձենալու հնարավորություն է։ Քաղաքական առումով չգիտեմ, ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, բայց բարեկամական կապերը հաստատ էլ ավելի կամրապնդվեն»,– ասել էր Ազնավուրը: Նրան դահլիճից ձայնակցում էին համաժողովի տասնյակ պատվիրակությունների ներկայացուցիչներ: Հայաստանը հյուրընկալեց հինգ մայրցամաքներից Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 80 պետություններ և կառավարություններ ներկայացնող մի քանի տասնյակ նախարարների և պատվիրակության ղեկավարների և համաժողովի անցկացումը Հայաստանում, իրապես հնարավորություն էր ծանոթացնելու մեր երկրին, պատմությանն ու մշակույթին: «Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանն անցավ շատ հաջող, հրաշալի պայմաններում, կազմակերպված էր բարձր մակարդակով», -ամփոփիչ ասուլիսում ասաց Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեն: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանն նշեց, որ Հայաստանում հավաքված 80 պետությունների ներկայացուցիչները միմիայն երախտագիտությամբ են խոսում Հայաստանի մասին: