Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ Բաղանիսում փոխհրաձգություն է. խուճապ չկա

Կարևոր լուրեր Հասարակություն
8bc00f64cee6af061bc0ee837f9b2e98

Վերջին ժամերին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Ֆեյսբուքում բաղանիսցի Սամվել Բեգլարյանը տեղեկացնում է. <Եղբորս ընտանիքը երեք անչափահաս երեխաներով իջել են նկուղային հարկ ... ամենափոքրը մեկ ամսական է ...Գնդակները պայթում են տան շրջակայքում, միայն կրակոցների դադարից հետո հնարավոր կլինի տեսնել, թե որքանով է վնասվել տունը ... ուզում եմ գնալ, բայց ասում են, որ հիմա գնդակոծվում է գյուղամիջյան ճանապարհը և խիստ վտանգավոր է: Պետք է սպասեմ: Խուճապ չկա, ոչ ոք գյուղը չի լքում ...>: Ավելի ուշ նա տեղեկացնում է, որ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, ար ավելի վաղ զանգերին չէր պատասխանում, տեղում է. <Ինչպես միշտ, հանգիստ է և աներեր ... > Սամվել Բեգլարյանը նաև նշում է. <Մեր բանակի համարժեք ու ավելի թունդ պատասխանից հետո այժմ միջդիրքային փոխհրաձգություն է ընթանում ... Այսպես էլ ապրում ենք սահմանում ու պիտի ապրենք...>: