Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում` միջպետական ավտոճանապարհի երկու հատվածում

Կարևոր լուրեր Հասարակություն
ee008e3ea6dace5726e6a9b0976e8541

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ-ում հոկտեմբերի 27-ին` ժամը 20:20-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հողային պաստառի վերին շեպից տեղի է ունեցել քարաթափում` 40 խմ ծավալով: Թումանյանի  ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Մաքրման աշխատանքների ավարտից հետո նույն վայրում` ժամը 22:30-ի սահմաններում,  կրկին տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 50 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի: Ճանապարհաշինարարները կատարել են մաքրման աշխատանքներ, և գիշերը` ժամը 02:00-ի դրությամբ, երթևեկությունը տվյալ հատվածում դարձել է երկկողմանի: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն