Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցադրական վարժանքներ՝ ոստիկանության զորամասում (տեսանյութ)

Պաշտոնական
unnamed-36

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 13-ին ոստիկանության զորքերի 1031 զորամասում էր՝ աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում  և զորամասի կազմավորման տասներորդ տարեդարձի առթիվ: Ոստիկանության պետն անդրադարձավ զորամասի կայացման ընթացքին և անձնակազմի մարտավարա-մասնագիտական պատրաստականությանը: unnamed (8)   unnamed (7) Այնուհետև հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ներկայացրին  ցուցադրական վարժանքներ՝ զինված հանցախմբի վնասազերծում, հատուկ գործողությունների համալիր, ձեռնամարտի հնարքներ՝ զուգորդված սառը  զենքի ու հրազենի կիրառման հետ, ուժային վարժություններ: unnamed (6)     unnamed (5)     unnamed (4) Ցուցադրական ելույթներից հետո Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ զորամասում կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Վլադիմիր Գասպարյանը և բարձրաստիճան սպաները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում, 88-ի երկրաշարժի ժամանակ և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշապատին: Զինծառայողների հետ հանդիպման  ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց հատուկ նշանակության զորամասի պատրաստականությունը և զինծառայողների մասնագիտական կարողությունները: