A
A
Վարորդները կգնան Բաղրամյան 26 եւ Կառավարության շենք
Հայաստանում տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: «Ոլորտը անտեսված է եւ գերատեսչական մարմիններն անգործություն են ցուցաբերում: Պահանջում ենք, որ վերահսկողությունը Տրանսպորտի եւ կապի նախարարության Տրանսպորտի տեսչությունից փոխանցվի ոստիկանությանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Տրանսպորտի ոլորտի խնդիրները ներկայացնելու համար նոյեմբերի 20-ին Բրազիլիայի հրապարակում հավաք կանցկացվի, որը Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ընդունվել է ի գիտություն: Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք այդ օրը նաեւ երթ կանցկացնեն դեպի Բաղրամյան 26 եւ Կառավարության շենք: