Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանի հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել

Հասարակություն
images-thumbnails-remote-http-www.slaq_.am-images-news_2-2310036511423301229-330x219

Նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին ՏԿԱԻՆ-ը տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում: Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են. հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել: