Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները առատ ձյան տակ վարչապետի հետ հանդիպում են պահանջում (տեսանյութ)

Հասարակություն
3

Չնայած առատ ձյանը՝ կառավարության շենքի դիմաց այսօր կրկին մարդաշատ էր: Նախկին Լալայանց փողոցի (այժմ՝ Հյուսիսային պողոտա) խաբված բնակիչները պահանջում էին արդար փոխհատուցում: 1 Այստեղ էին նաեւ հաշմանդամություն ունեցող օդաչուները, որոնց պահանջը մեկն է՝ վերականգնել տարիներ առաջ կառավարության որոշմամբ դադարեցված փոխհատուցումները: Վարչապետի հետ հանդիպում էին պահանջում նաեւ Ֆիրդուսի տարածքի բնակիչները, որոնց մի մասին՝ 11 հոգու, կառավարությունը տվել է բնակարանների գումարները: 2