Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Հասարակություն
Lars

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ի դությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն