A
A
Վարդենյաց լեռնանցքը երկողմանի փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն