Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքով

Պաշտոնական
hqk.

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել մարտական հենակետերի ուղղությամբ. ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի կապակցությամբ։ 04.12.2015թ.՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին