Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը. կիրառվել է նաև «Մուխա»

Պաշտոնական
sahman

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներ: Դեկտեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /29 արկ/, 82 /82 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /8 արկ/, ՌՊԳ-7 /1 արկ/ և <<Մուխա>> տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և անհրաժեշտության դեպքում իրականացնում կանխարգելիչ գործողություններ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն