Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհայտ է, թե ինչ հիվանդությունների աճ կարող ենք ունենալ մոտակա տարիներին (տեսանյութ)

Հասարակություն
arxxjapahutyan-nax

Առողջապահական համակարգերն աշխարհում ունեն իրենց առջեւ ծառացած խնդիրներ: Առողջապահության համակարգը տեսնում է նորանոր խնդիրներ՝ առողջապահական նոր մարտահրավերների հետ կապված: «Սա կապված է ինչպես ծերացող հասարակության, ծննդօգնության խնդիրների, բուժական աշխատանքների բարելավման, նոր դեղամիջոցների հայտնագործման եւ ներդրման, այնպես էլ օրեցօր ավելի բարձր գնահատական ստացող կանխարգելիչ գործողությունների հետ: Դեռեւս պահպանվում են չկառավարվող ինֆեկցիոն հիվանդությունները: Դեռևս չենք կարող հստակ ասել, թե ինչպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների աճ կարող ենք ունենալ մոտակա տարիներին»,-այսօր «Առողջապահական համակարգի 2016-2021թթ զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքերով՝ այս փաստաթղթերով՝ հստակ պատկերացում կա, որ կանխարգելիչ գործողությունների արդյունքում կարող ենք ունենալ հանրային առողջապահական ծրագրեր, որոնք միտում են ունենալու կանխարգելելու եւ թույլ չտալու երկրում   բարձրացնելու այդ հիվանդությունների թիվը: ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ այսօր անդրադարձավ դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նշելով, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել: «Որպեսզի իսկապես կարողանանք խփել այն մեխերը, որոնք կարեւոր են, որ մեր Սահմանադրության մեջ լինեն, որով որ կթելադրվի Հայաստանի ապագա քաղաքականությունը»,- նշեց նա: ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավորը նշեց, որ նոր Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ հիմնական նպատակներից մեկը բնակչության առողջության պահպանումն ու բարելավումն է: Նա այսօր նաեւ անդրարձավ 2016 թ-ին Առողջապահության նախարարությանը հատկացվելիք բյուջեին: «Ամեն մի նախարարություն ուզում է, որ տորթը բաժանելիս իրենց հատվածը ավելի մեծը վերցնել: Նման ճգնաժամի ժամանակ շատ դժվար է լինում, որ ոչ միայն թույլ չտաս, որ քո մասը պակասի, այլ նույնիսկ կարողանաս ավելացնել»,- ասաց նա: «Առողջապահական համակարգի 2016-2021 թթ զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողովը կազմակերպվել էր Առողջապահության նախարարության եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: