Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրանցվել է խոզի գրիպի երեք դեպք, բայց բռնկման վտանգ չկա (տեսանյութ)

Հասարակություն
a5ba230d08e3185c03096b4d325305dd

Հոկտեմբերից մինչեւ այսօր գրանցվել է խոզի գրիպի 3 դեպք: Խոզի գրիպով վարակվել են 2 երեխա եւ մեկ հղի: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշում է, որ երեք դեպքերը սովորական չափաքանակի մեջ է եւ թեթեւ ձեւով է անցել: «Ամբողջ աշխարհում այդ ձեւերը գրանցվում են, անգամ բռնկման վտանգ չկա այս պահին, մենք չունենք նման տվյալներ: Առաջնահերթ գրանցվում է բռնկում, հետո նոր գրանցվում է համաճարակ, այս պահին բռնկում չունենք»,- «Ա1+»-ին ասաց Առողջապահության նախարարը: Արմեն Մուրադյանի խոսքերով՝ պատվաստումներով ծրագիրը ամեն տարի հագենում է նոր պատվաստանյութերով, որը թույլ է տալիս տարեցտարի նվազեցնել եւ կանխարգելել հիվանդացությունները: