Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեղծված ընտրությունները խթանում են արտագաղթը. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
qatexnolog

Հայաստանում արտագաղթի ծավալներն ավելանում են հատկապես ընտրություններից հետո: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշում է. «Երբ գալիս է ընտրությունների նախօրյակը, մարդկանց մոտ հույս է առաջանում, որ սպասենք տեսնենք ինչ կլինի, հենց տեսնում են բան չեղավ, մարդիկ սկսում են հեռանալ»։ Քաղտեխնոլոգը վստահ է՝ նույնը սպասվում է նաեւ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո։ Ահագնացող արտագաղթը կապել միայն քաղաքական բաղադրիչի հետ՝ ճիշտ չէ՝ ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի. «Այն ավելի շուտ սոցիալ-տնտեսական ուղղվածություն ունի։ 2008- 2009 թվականներին արտագաղթը իմ կարծիքով կապված է համաշխարհային ճգնաժամով, այլ ոչ թե ընտրությունների արդյունքներով»։ Ավելին՝ տեսանյութով