«Կարծում են, թե դրսում գումարն օդից թափվում է» (տեսանյութ)
26-ամյա Աննան 4 տարի շարունակ ապրել ու աշխատել է Սոչիում: Անգլերենի մասնագետը Ռուսաստանում ամեն տեսակ աշխատանքով զբաղվել է, բացի մասնագիտականից: Ասում է՝ բազում դժվարությունների առջև է կանգնել. «Բոլորին թվում է, թե գումարն օդից թափվում է և բոլորը հավաքում են: Ամեն մեկն, ով իր կաշվի վրա զգացել է Հայաստանից դուրս լինելը. օտար մթնոլորտ, միջավայր, հաստատ հասկացել է տարբերությունը՝ սկսած մարդկային մտածելակերպից, լեզու, աշխատանք»,-ասում է նա: Երիտասարդ աղջիկը Ռուսաստանում մոր հետ է բնակվել: Շեշտում է՝ օտար երկրում մշտապես զգացել են միգրանտ լինելու կարգավիճակը: Թեեւ կրկնակի անգամ ավելի է վաստակել, քան հայրենիքում կստանար: «ՀՀ ոչ մի քաղաքացի իմ՝ այնտեղ ապրելու տարիներին, իրավունք չուներ անցնելու պետական աշխատանքի: Դա չգրված օրենք էր»,-նշում է Աննան: Այժմ բնակվում են վարձով՝ փոքրիկ տան համար վճարելով ամսական 55.000 դրամ: Տարեսկզբին Աննան սկսել է սեփական գործը՝ զբաղվում է տուրիզմով: Մանրամասները՝ տեսանյութում