Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ են մեր ուսուցիչները բացառապես հանրապետական, եթե ԱԺ-ում կա 6 կուսակցություն (տեսանյութ)

Հասարակություն
95ac09165047c6c9ae89504c1cdc6798

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանում է հարցին, թե ինչու են մեր ուսուցիչները բացառապես հանրապետական, եթե Ազգային Ժողովում կա 6 կուսակցություն. «Այս հարցի մեկնաբանությունը բացարձակապես Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի կոմպետենցիայի հարց չի, որովհետեւ բացարձակ կրթական հարց չէ»։ Չնայած դրան՝ նախարար Արմեն Աշոտյանն ընդդիմադիր հայացքներով ուսուցիչների էլ գիտի, թեպետ ուսուցիչների գործն է, թե իրենց մասնագիտական գործունեությունից դուրս ինչպիսի գեղագիտական, քաղաքական կամ աշխարհագրական նախասիրություններ ունեն. «Գուցե Հանրապետականները շատ են, որովհետեւ Հանրապետականները Ազգային Ժողովում էլ են շատ»: Ֆեյսբուքում Արմեն Աշոտյանի հետ բանավեճի մեջ են մտնում եւ կոնգրեսական եւ «Ժառանգության» անդամ համարվող մանկավարժներ: Այդ դեպքում ինչու՞ են հայտնի միայն Հանրապետական ուսուցիչները. «Եթե ոմանց քաղաքական որոշումը մյուսների սրտով չէ, դա իմ մեկնաբանության հարցը չէ, թող մյուս քաղաքական ուժերն ավելի շատ աշխատեն»: Փոխարենը, ըստ նախարարի, տարբեր կուսակցությունների անդամներ կան բուհերում, ինքը դա գիտի եւ վստահ է, որ մենք էլ գիտենք. «Դուք շատ լավ գիտեք, որ քարոզարշավի ընթացքում օրենսդրության խախտման փորձերը եղել են քարոզչության, ավելի շատ եղել են մյուս ճամբարից, քան այն ճամբարից, ավելի շատ եղել են «ոչ»-ի ճամբարից... խախտման փորձեր՝ թռուցիկների բաժանում, պատերի վրա գրառումներ անելու փորձ, քարոզչություն դասամիջոցներին եւ այլն»: Ի դեպ, խոսվեց նաեւ պարոն Աշոտյանի ղեկավարած համակարգում կոռուպցիայի ծավալների մասին. «Գոյություն ունեն ու շատ են, որովհետեւ համակարգը մեծ է»: Մեկ շնչին ընկնող կոռումպացվածության ցուցանիշը պարոն Աշոտյանը չի կարող ասել: Բայց մյուս ոլորտներից շատ չէ, պարզապես այս ոլորտի շահառուներն են շատ. «Քանի որ մեր համակարգի շահառուների թիվը 600-650 հազար է՝ նոմինալ թիվը ահազանգերի, շատ ավելի մեծ է ստացվում»: Այս մարդն, ի դեպ, այսօր բաց տեքստով լրագրողներին հայտարարեց՝ եթե ինձ երկու տարի չքննադատեք, իմ ոլորտից կստանաք արդյունք: Այն, որ լրագրողների գործը նաեւ քննադատելն է, չխրախուսվեց. «Դե չենք անի, ուրեմն»: