Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

130 հազար քաղաքացի 2015թ. Կուտակային համակարգի մասնակից է եղել (տեսանյութ)

Հասարակություն
nasdaq

2015թ. ընթացքում Կուտակային կենսաթոշակային համակարգից ակտիվորեն օգտվել է 130 հազար քաղաքացի, իսկ նոր մասնակիցների թիվը կազմում է 56 հազար. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի կենտրոնական Դեպոզիտարիա»-ի տնօրեն Վահան Ստեփանյանը՝ ներկայացնելով տարվա ամփոփումը: Նրա խոսքերով՝ կուտակային վճարների ընդհանուր չափը դեկտեմբերի 15-ին կազմել է ավելի քան 15 մլրդ դրամ, որից շուրջ 7 մլրդ  դրամ վճարումը եղել է պետության կողմից: Պրն Ստեփանյանի ներկայացմամբ՝ այս պահին ընթացքի մեջ է նաեւ հիվանդությունների կամ մահվան դեպքում ամբողջ գումարի ժառանգման գործընթացը: Բացի այդ, ըստ նրա, այն քաղաքացիները, որոնք դիմում էին գրել՝ իրենց կուտակային միջոցները վերադարձնելու համար, նրանց թիվը կազմում է շուրջ 60 հազար, իսկ գումարի չափը՝ ավելի քան 2 մլրդ դրամ. «Փայերի մարումը ձգձգվում է, քանի որ դիմում ներկայացրածների մի մասը՝ շուրջ երեք հազար քաղաքացի, դիմումներում նշել էին ոչ լիարժեք լրացված կամ այլ անձանց անուններով բանկային հաշիվներ, որոնց տվյալներն այնուհետեւ ճշտվել են, եւ արդյունքում գումարները հետ են վերադարձվել: Իսկ շուրջ 160 անձ, որոնց հնարավոր չեղավ գտնել, մնացին. նրանք դիմումներ էին ներկայացրել, սակայն սխալ բանկային հաշիվների պատճառով նրանց գումաները հետ չի վերադարձվել: Հիմա բացվել է բանկային հաշիվ, որին ամբողջովին մեր կողմից փոխանցվել է համապատասխան գումար, եւ այդ անձինք կարող են ներկայանալ բանկ անձնագրով ու այդ գումարները ստանալ: Մոտ քառասուն մարդ արդեն այդ ճանապարհով ստացել է իր գումարները»: