Հանրաքվեն՝ տարվա ամենամեծ ավանտյուրա (տեսանյութ)
«ԲՀԿ-ի համար, ինչպես և ամբողջ երկրի համար այս տարին ծանր է եղել, փորձություններով լի տարի է եղել, բայց ես կարծում եմ, որ պետք է լավատես լինենք, անցյալի փորձություններից դասեր քաղենք։ Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ Այո, եղել են մարդիկ, ովքեր լքել են ԲՀԿ-ն,բայց մեր հիմնական դիմագիծը մենք պահել ենք »,- ամփոփելով 2015թ-ը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ԲՀԿ-ի կայացրած այս կամ այն որոշումների փոփոխությունը պայմանավորված է եղել իրենց ծրագրային դրույթներով։ Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչո՞ւ չեն քննադատում Հովիկ Աբրահամյանի այս տարվա ներկայացրած բյուջեն այնպես, ինչպես դա անում էին Տիգրան Սարգսյանի ժամանակ, ի պատասխան Միքայել Մելքումյանը հավելեց, որ Հովիկ Աբրահամյանը իրենց ներկայացրած օրենքի բոլոր նախագծերը ընդունում , իսկ Տիգրան Սարգսյանը չէր ընդունում։ «Մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող միջավայրում, չենք կարող անընդհատ նույնը մնալ։ Մեր դիմագիծը պայմանավորված է ծրագրային դրույթներով։ ԲՀԿ-ն չի կարող անընդհատ պարտվող ընդդիմություն լինել։ Փողոցից չենք կարող գալ իշխանության»,-ասաց նա։ 2015թ-ը ամփոփելով՝ ասուլիսին ներկա այլ քաղաքական-հասարակական գործիչները համոզմունք հայտնեցին, որ տարվա ամենամեծ ավանտյուրան եղել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Մանրամասները՝ տեսանյութում