Կապիկներից շատ բան կարելի է սովորել (տեսանյութ)
Սկյուռակապիկ տեսակի կենդանուն Երևանի կենդանաբանական այգում անվանակոչել են Մաքս։ Կապիկը ճաշում է իր տասն ընկերների հետ՝ օրական 5-6 անգամ։ Այգու ամենավերին հատվածում էլ ընտանիքով ապրում են կատվային լեմուրները։ Ներկայումս այգում 7 տեսակի 31 կապիկ կա։ «Իրենցից շատ բան կարելի է սովորել։ Մենք ունենք հիմա ընտանիք, երբ ներս ենք մտնում կերակրելու, իրենց հայրիկը պաշտպանում է, որպեսզի չվնասենք մենք իրենց»,-նշեց կենդանիների խնամքով զբաղվող Վիկտորյա Սուլուջյանը։ Այգու աշխատակիցները փաստում են. կապիկները երբեք ուշադրության պակաս չեն ունենում. «Կապիկներն, ընդհանրապես, կենդանաբանական այգու այցելուների ամենասիրելի կենդանիներից են։ Ու հետաքրքիրն այն է, որ մեր նոր կապիկները՝ լեմուրները, թերևս ամենասիրելիներից են»,-ասաց այգու մամուլի պատասխանատու Մանե Մադոյանը։ 2016 թվականը Կարմիր կամ Կրակե կապիկի տարի է։ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները կանխատեսում են անում. հաշվի առնելով կապիկների բնույթը՝ նրանք վստահ են, որ 2016-ը կլինի ուրախ և ակտիվ տարի։ Մանրամասները՝ տեսանյութում