Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքրիկ Արմանի խնդրանքն անպատասխան չմնաց

Հասարակություն
hhk

Դեկտեմբերի 26-ին ՀՀԿ Լոռու տարածքային  ԵԿ անդամները այցելեցին վեցամյա փոքրիկ Արմանին, ով վերջերս խնդրել էր օգնել իրեն գրենական պիտույքների հարցով: ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ-ն, անտարբեր չգտնվելով փոքրիկի խնդրանքի նկատմամբ, այցելեց նրա ընտանիքին և օգնություն ցուցաբերեց սննդի ու գրենական պիտույքների տեսքով: ՀՀԿ-ական երիտասարդները զանազան նվերներ տվեցին ընտանիքի երեխաներին, ինչպես նաև հեռախոս փոքրիկ Արմանին: hhk1 Անակնկալ այցելությունից և նվերներից փոքրիկ Արմանի ողջ ընտանիքը շատ հուզված և տպավորված էր: hhk2 Հավելենք, որ ՀՀԿ ԵԿ-ն պարբերաբար նմանատիպ օժանդակություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին: hhk3 h4 ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն